HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոն - Նոր Նորք երթևեկելի մեկ գոտին փակ է լինելու

Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու 2-րդ փուլով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին՝ ժամը՝ 08:00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 23:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր Նորք վարչական շրջան ուղղության երթևեկելի մեկ գոտին փակ է լինելու:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: 
Անվտանգությունն ապահովելու և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին՝ խստագույնս պահպանել երթևեկության կանոները, հնարավորության դեպքում՝ ընտրել այլընտրանքային երթուղի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter