HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է ընկերության տնօրենից բռնագանձել 1.2 մլրդ դրամ և 5 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը: Հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բաց բաժնետիրական ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 5 անշարժ գույք,
  • 1 տրանսպորտային միջոց,
  • Բաց բաժնետիրական ընկերության 10 հազար 782 բաժնետոմս,
  • 1 մլրդ 233 մլն 132 հազար դրամ (735 մլն 654 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 491 մլն 246 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 6 մլն 230 հազար դրամ՝ ավանդ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter