HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:  
Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter