HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Կրեմլում երդմնակալության արարողության ժամանակ նա Ռուսաստանի նախագահի կարգավիճակում երդվեց ՌԴ Սահմանադրության մոտ։

Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի մեծ պալատում։ Այն հեռարձակվել է ՌԴ դաշնային լրատվամիջոցներով։

Պուտինը երդում է տվել՝ խոստանալով պաշտպանել «մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»:

Արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և ռուսաստանցի այլ պաշտոնյաներ ու վարչական միավորների ղեկավարներ:

Եվրամիության երկրների մեծամասնության, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դիվանագետները չեն մասնակցել երդմնակալության արարողությանը։ Նշվում է, որ դրան մասնակցել է Ֆրանսիայի դեսպան Պիեր Լևին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նրանց որոշումը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի առիթ չի դառնա:

Կրեմլի տարածքը մայիսի 7-ին փակ է այցելուների համար, այնտեղ հնարավոր է գնալ միայն հրավիրատոմսերով։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի մարտի 15-17-ը: ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Վլադիմիր Պուտինն ընտրություններում հավաքել է ձայների 87,28 տոկոսը:

Երդմնակալության արարողությունից հետո Պուտինն իրավունք կստանա պետության ղեկավարի պաշտոնում մնալ ևս վեց տարի՝ մինչև 2030 թվականի մայիսը: Հինգերորդ նախագահական ժամկետի ավարտին Պուտինը կարող է համարվել ռուսական պետության ամենաերկար կառավարած ղեկավարը Իվան Ահեղից և Եկատերինա երկրորդից հետո:

Լուսանկարը՝ Сергей Бобылев / Sputnik / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter