HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի ահազանգի հիման վրա ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայ-բելառուսական խանութներում

«Հետք»-ի հրապարակման և լրագրողի ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։

«Արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական ՝ 1 հատ։

Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter