«Բլոկադա» թիմի վեջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ հրետակոծությունը երբ սկսել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում մեքենա են գտել ու գնացել ապաստարան։
Աշխարհի ամենահայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը հավաքում էր նաև հայտնի նկարիչների գործեր՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ։ Նրա հավաքածուի մեջ Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի նկարների կողքին նաև կոլուբացի Ֆերնանդո Բոտերոյի կտավն էր։
«Ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը։
Իսրայելում և Պաղեստինում հոգևոր ծառայություն իրականացնող Հրայր սարկավագ Լալայանի հետ «Հետքը» հոկտեմբերի 9-ին հեռախոսակապով խոսել է պատերազմական իրադրության մեջ գտնվող հայ համայնքի մասին։
Ուլիխանյան ակումբն ու Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը հոկտեմբերի 5-8-ը նախախաձեռնել են համերգների շարք, որի հասույթը կտրամադրվի արցախցի երաժիշտներին։
Նորիկ Գրիգորյանի եղբայրը Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցում է, անկողնային հիվանդ մայրը՝ Կապանի խնամքի տանը, որտեղ սպասում է հարազատների հետ վերամիավորմանը:
Որ հարձակումը սկսվեց, դպրոցում են եղել էրեխեքը, լացելով, վազելով եկել են տուն, տղամարդիկ պոստերում են եղել։ Մեքենաներ եկան, մեզ տարան Ստեփանակերտ, մի հինգ-վեց օր մնացինք, մեկ էլ ասեցին՝ պետք է գնաք Հայաստան։ Ոչինչ չունենք էստեղ, սաղ թողել ենք էնտեղ։
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 3-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանի գերեզմանից քիչ հեռու տեղի ունեցավ Ներոն Մելքումյանի հուղարկավորությունը։
Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Աղասյանների ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից է: Ընտանիքի մեծը՝ Արեգ պապը, ամբողջ կյանքը ապրել է Քոլատակում, ունի երեք զավակ ու հինգ թոռ:
Տեղահանվածների մեջ կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ, տարեցներ, հիվանդներ:
Արցախցիներն ասում են, որ իրենց տներ են առաջարկում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, սակայն իրենք չեն ուզում կատարվածից հետո նորից սահմանին ապրել։
«Հետքը» վերցրեց ընտանիքի կոնտակտային տվյալները և հետամուտ կլինի բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքի հետագա ճակատագրով։
Նշենք, որ արցախցիները երեկվանից` սեպտեմբերի 24-ից սկսած` տեղափոխվում են Հայաստան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր:
Մի խումբ ուսանողներ շրջել են Երևանի բուհերով և կոչ արել բոլոր ուսանողներին դուրս գալ փողոց։
Մարդիկ շարունակում են մնալ Կառավարության շենքի դիմաց։
Արցախի վրա հարձակումից հետո Երևանում Կառավարության շենքի դիմաց միքանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիան, երեկոյան վերածվել է բազմահազարանոց ցույցի:
Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Նշենք, որ կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։
Ընտրողների ցածր ցուցանիշների վրա նույնիսկ չկարողացավ ազդել ընտրության եկած «Աստղային պատերազմներ»-ի փոքրիկ իմաստուն «Յոդան»:
Ֆիզկուլտուրայի, համերգի դահլիճներում, դասասենյակում, միջանցքում տեղակայված ընտրատեղամասում ժամը 13։00-ի դրությամբ շարժը փոքր էր։
«Մինչեւ մահ ես շրջապատված եմ լինելու ձայներով: Երաժշտության ապագայի մասին կարելի է չանհանգստանալ»,- հակաարձագանքային խցում հայտնվելով՝ եզրահանգեց Ջոն Քեյջը։ Լռության անհնարինության գիտակցմամբ Քեյջը ստեղծեց իր ամենահայտնի գործերից մեկը` «4′33″»։
Օգոստոսի 30-ին՝ անհայտ կորածների միջազգային օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Արմավիր քաղաքում կազմակերպել էին «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտոցուցահանդեսը։
«Կենտրոնական հերոսը Բելլա Բեքսթերն է՝ անհավանական արարած, որ չէր լինի առանց մեկ այլ անհավանական արարածի՝ Էմմա Սթոունի», - ասել է Poor Things մրցանակակիր ֆիլմի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը։
Լրագրող Քեյթը և օպերատոր Օլիվիեն 2011թ․-ին լուսաբանում էին Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը։ Ռեպորտաժներից մեկի պատրաստման ժամանակ հրթիռային հարվածից օպերատորը ստանում է լուրջ վիրավորում։
Այս տարի Հայաստանում՝ տարածաշրջանում առաջին անգամ, տեղի է ունենալու գեղարվեստական տպագրության միջազգայն սիմպոզիում, որը կրում է «Հայաստանը տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» հավակնոտ խորագիրը։
18-ամյա Սարգիս Բաղդասարյանը զորակոչվում է և պատերազմի ողջ ընթացքում լինում ռազմաճակատի թեժ կետերում։
Հակոբ Հակոբյանի ինչպես նկարներն էին տարբերվում իր ժամանակակից, հայրենակից նկարիչնեից այնպես էլ նրա մտածողությունն էր տարբեր։
Պատմության մեջ ամենանշանավոր ու հակասական կերպար Նապոլեոն Բոնապարտին անդրադարձել են տարբեր ռեժիսորներ, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Արդեն պատկառելի տարիքում աշխարհահռչակ Ռիդլի Սքոթը որոշել է ավելացնել այդ շարքը ևս մեկ ֆիլմով։
Սարոյանը գրում է պարզ ու հասկանալի լեզվով, իր բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիին սեպտեմբերի 11-ին կնվագի Երևանում։
Օգոստոսի 26-ին Կինոյի տան Մեծ դահլիճում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում ցուցադրվեց «Մի մեծ պատմություն» վավերագրական Ֆիլմը, որը պատմում է արվեստի գործ ստեղծելու ճանապարհին հանդիպող բարդությունների մասին, որոնք դառնում են «Մի մեծ պատմություն»։
Իր ծավալով և միջազգային ճանաչողությամբ գեղարվեստական տպագրության երևանայան բիենալեն հավակնում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը օգոստոսի 25-ից ներկայացնում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրությունը Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021թ․ Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) և մեծ շրջագայություն է ունեցել ամբողջ աշխարհում:
Լառկան բաս կիթառ ինքնուրույն է սովորել նվագել, հիմնականում համացանցի դասերից, կատարումներից։ Սիրած բաս կիթառահարը Մարկուս Միլլերն է։
2023 թվականի առաջին կիսամյակում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցների կամ ավելի պարզ ասած՝ տուգանքների արդյունքում բյուջե է մուտքագրվել 10.6 մլրդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 8.5 մլրդ դրամը (80.2%) ՀՀ ոստիկանությունն է «ապահովել»։
Նրա «Ճանապարհ» հեղինակային մուլտֆիլմը՝ նկարված Վահան Արծրունու երաժշտության հիման վրա, 2004 թ․-ին արժանացել է «Ոսկե Ծիրան» փառատոնի մրցանակին:
Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը՝ Արվեստի դեսպանատուն ցուցասրահում։
յսօր՝ օգոստոսի 9-ին, Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է։
Ամենայն հավանակությամբ, Սերգեյ Սմբատյանը այդ օրը չի կարողանա ղեկավարել նվագախումբը, քանի որ հուլսի 29-ին ձերբակալվել, իսկ հուլսի 30-ից երկու ամսով կալանավորվել է։ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Կենտրոնագմբեթ եկեղեցու նմանությամբ այս եզակի շենքի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է։ Շենքի բացումը կատարվել է Բեթհովենի 4-րդ լարային քառյակի կատարումով։
Հուլիսի 30-ին և 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում տեղի ունեցավ Լեոպոլդո Սիանոյի և Շուշան Հյուսնունցի (theatrum phonosophicum-ի հիմնադիրների) պերֆորմանսը:
Երեկ՝ հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես եկավ ֆրանսիացի հայտնի ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն։
Պետք չի էս պարտությանը անուն կպցնել․ մարդիկ կռվել են, ես ցույց տվեցի, թե ամեն յոթ հոգանոց դիրքի վրա քանի հակառակորդի տանկ է խփված։
Գիրքը ծնվեց բանավոր խոսքից, մարդկան հիշողություններից։
Մասիս քաղաքի կենտրոնական մանկապարտեզներից մեկի դիմաց կուտակվել և ճահճի է վերածվել բնակիչների տներից հոսող կոյուղաջրերը։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի թե՛ մանկապարտեզը, թե՛ ամբողջ քաղաքը տանել մեկ այլ տեղում կառուցել, քան լուծել Մասիսի կոյուղաջրերի հարցը։
Տեսանյութում Գրիգոր Հարությունյանը դաշնամուրի առաջ կենդանի օրինակներով տանում է հայ հոգևոր երաժշտության կարճ պատմական էքսկուրս։