HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հանրահավաք հրապարակում՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (լուսանկարներ)

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, որին միացան Մատենադարանի մոտից քայլերթ սկսած երիտասարդները։ «Դիվանագետների խորհրդի» ներկայացուցիչ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Ադրբեջանի հետ բանակցությունների իրենց մշակած հայեցակարգը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալսատնյանը ներկայացրեց շարժման նախորդ օրերի անցած ճանապարհը, ինչպես նաև հետագա անելիքները։ Նա հայտարարեց, որ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է անցումային կառավարություն։ 

Սրբազանը նաև տեղեկացրեց, որ մեծ հանրահավաքներ մոտակա օրերին չեն անի, միայն յուրաքանչյուր օրվա վերջում կհանդիպեն Սբ․ Աննա եկեղեցու բակում՝ անցած օրն ամփոփելու։ Ինչպես նաև առավոտյան 08:00-ից կշարունակվեն քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter