HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան. կա 14 տուժած

Առնվազն 14 մարդ է վիրավորվել մայիսի 1-ի ուշ երեկոյան ռուսական զորքերի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ տուժածներից մեկը հոսպիտալացվել է միջին ծանրության վնասվածքներով, իսկ մյուսները տեղում ստացել են բուժօգնություն։ 

Կիպերի խոսքով՝ ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են ուկրաինական այդ քաղաքին։ Հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես փոստի պահեստային տարածքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ խոշոր հրդեհ է առաջացել, որն ավելի ուշ մարվել է փրկարարների կողմից։ Բացի այդ, վնասվել են նաև մոտակա տների ապակիները։

Փոստի աշխատակիցների թվում զոհեր կամ վիրավորներ չկան։ Ընկերությունը խոստացել է փոխհատուցում վճարել հրթիռակոծության ժամանակ ոչնչացված ծանրոցների համար։

Ռուսական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Օդեսային։ Ապրիլի 29-ին հարվածի տակ էր հայտնվել Լիտերատուրնայա փողոցի ծովափնյա հատվածը, ինչի հետևանքով զոհվել էր 6 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել։ Մայիսի 1-ի գիշերն էլ Օդեսայի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր 3 մարդ։

Լուսանկարը՝ Օլեգ Կիպերի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter