HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուրալ» ավտոմեքենայի վթարման հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ

Ապրիլի 12-ին ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել է բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։

Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- գրել է ՊՆ խոսնակը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter