HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանական կողմը պնդում է, թե Իսրայելի վրա հարձակումն ավելի հաջող է եղել, քան ակնկալում էր Թեհրանը

Իրանը հաջող ռազմագործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել Հրեական պետության հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։

«Մենք գիտենք, որ մեր ռազմագործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր։ < ...> Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի նկատմամբ մեր արձագանքը կլինի ավելի խիստ»,- նրա խոսքերը մեջբերել է իրանական պետական Press TV հեռուստաընկերությունը։

ԻՀՊԿ հրամանատարը հավելել է, որ իրանական անօդաչուներն ու հրթիռները հաղթահարել են «Իսրայելի ենթադրաբար հզոր հակաօդային պաշտպանության համակարգը»:

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, որը նույնպես ելույթ է ունեցել Press TV-ի եթերում, նշել է, որ իրանական գործողությունը «համաչափ պատասխան էր» ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին: Բաղերին խոստացել է, որ Իրանը «ավելի զանգվածային» պատասխան կտա Իսրայելի հնարավոր պատասխանին:

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter