HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ

ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի փնտրում, բայց առանց վարանելու Մերձավոր Արևելքում կպաշտպանի իր զորքերը և աջակցություն կցուցաբերի Իսրայելին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք Իրանի հետ հակամարտություն չենք փնտրում, բայց մենք առանց վարանելու կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր զորքերը և օգնություն ցուցաբերենք Իսրայելի պաշտպանությանը»,- ասված է Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Իսրայելի վրա Իրանի «անխոհեմ և աննախադեպ հարձակումները», ինչպես նաև կոչ է անում Թեհրանին և տարածաշրջանում նրա աջակիցներին զերծ մնալ հետագա հարվածներից և ձգտել իրավիճակի սրման թուլացմանը:

Օսթինը հավելել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժը չեզոքացրել է տասնյակ հրթիռներ և անօդաչուներ, որոնք Իրանն արձակել էր Իսրայելի տարածքի ուղղությամբ։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերը ապրիլի 13-ին չեզոքացրել են Իսրայելի ուղղությամբ արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչուներ, որոնք արձակվել էին Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից»,- ասված է Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Մեր ուժերը նախկինի պես պատրաստ են պաշտպանելու ամերիկացի զինվորներին և տարածաշրջանում մյուս գործընկերներին, հետագա աջակցություն ցուցաբերել Իսրայելի պաշտպանությանը և ամրապնդել տարածաշրջանային կայունությունը»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։ Ամերիկայի նախագահն ընդգծել է, որ շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին և խորհրդակցություններ անցկացնել դաշնակիցների ու գործընկերների հետ:

Լուսանկարը՝ AP Photo/J. Scott Applewhite

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter